Կուբոն փրկում է Մալյորկային պարտությունից -
Ֆուտբոլ

Կուբոն փրկում է Մալյորկային պարտությունից

267Views

Իսպանական Լա Լիգայի 25-րդ տուրի խաղում «Բետիսը» սեփական հարկի տակ ընդունեց «Մալյորկային»։ Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը՝ Էրնանդեսի խփած գեղեցիկ գոլի շնորհիվ։ Սակայն քիչ անց 11-մետրանոց տուգանային հարվածի շնորհիվ Կանալեսը հավասարեցրեց հաշիվը։

Բուդիմիրը Տակեֆուսա Կուբոյի փոխանցումից հետո կրկին առաջ մղեց հյուրերին, սակայն, կրկին 11-մետրանոց տուգանային հարվածի շնորհիվ այս անգամ Ֆեկիրը հավասարեցրեց հաշիվը։ Այնուհետև արդեն տանտերերը առաջ անցան հաշվի մեջ Խոակինի գոլի շնորհիվ։ Հանդիպման 70-րդ րոպեին Կուբոն հավասարեցրեց հաշիվը՝ 3։3։

30 միավորով «Բետիսը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը, իսկ «Մալյորկան» 12 միավորով 17-րդ տեղում է:

Добавить комментарий