Վենեսուելացի Յուլիմար Ռոխասը եռացատկում սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ (🎥) - Champions.am
Այլ մարզաձևեր

Վենեսուելացի Յուլիմար Ռոխասը եռացատկում սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ (🎥)

305Views

Վենեսուելացի մարզիկ Յուլիմար Ռոխասը Մադրիդում անցկացվող մրցաշարում եռացատկում սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ:

24-ամյա Ռոխասը ցատկեց 15 մետր և 43 սանտիմետր:

Նախորդ նվաճումը պատկանում էր ռուսաստանցի Տատյանա Լեբեդևային, ով 2004-ի մարտի 6-ին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում իր ռեկորդը սահմանեց՝ 15,36 մետր:

Ռոխասը իր կարիերայի ընթացքում դարձել է 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և երկու անգամ նվաճել Աշխարհի գավաթը:

Добавить комментарий