Աղջիկս ինձ համար Մոհամեդ Սալահի մասին երգեր է երգում․ Ստերլինգ -
Ֆուտբոլ

Աղջիկս ինձ համար Մոհամեդ Սալահի մասին երգեր է երգում․ Ստերլինգ

186Views

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը խոսել է դստեր կատակների մասին, ով «Լիվերպուլի» երկրպագու է:

«Ինչպե՞ս եմ տանում աղջկաս կատակները, ով «Լիվերպուլի» երկրպագու է: Հա՜, հա՜, հա՜․․․ Նա սիրում է կատակել և երգեր է երգում ինձ համար Մոհամեդ Սալահի մասին: Նա գիտի մեր ակումբների միջև դիմակայության նշանակության մասին, հետևաբար նա անընդհատ երգում է նրանց երգերը․ նա ունի այդպիսի բնավորություն»,- մեջբերում է Ստերլինգին AS-ը:

Նշենք, որ Ստերլինգը սկսել է իր կարիերան «Լիվերպուլում» և 3 տարի խաղացել «կարմիրների» կազմում (2012-2015), որից հետո տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»:


Добавить комментарий