Գևորգ Լոռեցյանը կշարունակի մնալ կալանքի տակ. վերաքննիչ դատարանն այս որոշումը թողել է օրինական ուժի մեջ -
Այլ մարզաձևեր

Գևորգ Լոռեցյանը կշարունակի մնալ կալանքի տակ. վերաքննիչ դատարանն այս որոշումը թողել է օրինական ուժի մեջ

Գևորգ Լոռեցյան
244Views

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանը կշարունակի ևս երկու ամիս մնալ կալանքի տակ. Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանն առաջին ատյանի դատարանի այս որոշման դեմ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, սակայն երեկ Վերաքննիչ քրեական դատարանն այն թողել է օրինական ուժի մեջ:

«Գևորգ Լոռեցյանը շարունակում է կալանքի տակ մնալ: Այս պահին գործը նախաքննության փուլում է, դեռևս հստակ նորություն չեմ կարող հայտնել, բայց մի քանի օր անց հնարավոր է` հայտարարությամբ հանդես գամ մեղադրանքի հետ կապված»,- ասել է Լևոն Սահակյանը:

Հիշեցնենք` Լոռեցյանը ձերբակալվել և ապա կալանավորվել է դեկտեմբերի սկզբին: Դեկտեմբերի 7-ին նրան, նրա վարորդին և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին (ըստ ամենայնի, «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչ Քանանյանին) մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Добавить комментарий