Կեպա+30 մլն եվրո․ Չելսին փոխանակում է առաջարկելու Ատլետիկոյին -
Ֆուտբոլ

Կեպա+30 մլն եվրո․ Չելսին փոխանակում է առաջարկելու Ատլետիկոյին

109Views

Ok Diario-ի լրագրող Էդուարդո Ինդան խոսել է «Չելսիի» հետաքրքրության մասին «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի նկատմամբ:

«Չելսին» ցանկանում է ձեռք բերել Օբլակին և առաջարկել է Կեպային և 30 միլիոն եվրո», – ասել է Ինդան El Chiringuito հեռուստաընկերության եթերում:

Հիշեցնենք, որ լոնդոնցիները Կեպային գնել են 80 միլիոն եվրոյով ՝ նրան դարձնելով ֆուտբոլի պատմության ամենաթանկարծեք դարպասապահը:

Կեպան արդեն մեկ ամիս չի խաղացել «Չելսիի» կազմում: Հաղորդվում էր, որ «կապույտների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ակումբին խնդրում է նոր դարպասապահ գտնել:


Добавить комментарий