Հայաստանի հավաքականի հարձակվողը այսօր կվիրահատվի -
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի հարձակվողը այսօր կվիրահատվի

184Views

Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը վիրահատության կենթարկվի: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի քարտուղարությունը.

«Աջ կոճի հետ կապված մշտական խնդիրների պատճառով Սարգիս Ադամյանն այսօր կվիրահատվի Մուրնաու քաղաքում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ բաց կթողնի Ադամյանը:

Հիշեցնենքհայ ֆուտբոլիստն անցած շաբաթ բաց թողեց Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղը, որն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով:

26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:

Добавить комментарий