Յուվենտուսը չի ցանկանում երկրպագուներին վերադարձնել Ինտերի հետ խաղի տոմսերի գումարը -
Ֆուտբոլ

Յուվենտուսը չի ցանկանում երկրպագուներին վերադարձնել Ինտերի հետ խաղի տոմսերի գումարը

194Views

Ըստ gazzetta.it-ի , «Յուվենտուսի» ղեկավարությունը հրաժարվել է երկրպագուներին վերադարձնել «Ինտերի» դեմ խաղի տոմսերի գումարը: Հիշեցնենք, որ տուրի կենտրոնական հանդիպումը որոշվել է անցկացնել առանց երկրպագուների մասնակցության ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Արդեն հայտնի է, որ այս հանդիպման տոմսերի վաճառքից ստացված հասույթը կազմել է ավելի քան 3 միլիոն եվրո: Բացի այդ, հաղորդվում է, որ «Միլանը», որը նաև հյուրընկալելու է «Ջենոային» ևս առանց հանդիսականների ստադիոնում, արդեն սկսել է վերադարձնել տոմսերի գումարը:

Իտալիայի Ա Սերիայի հանդիպումը «Յուվենտուսի» և «Ինտերի» միջև կկայանա կիրակի ՝ մարտի 1-ին, Երևանի ժամանակով 23:45-ին:

Добавить комментарий