Ռոնալդուն մարտական մեքենա է․ Բոնուչի -
Ֆուտբոլ

Ռոնալդուն մարտական մեքենա է․ Բոնուչի

VILLAR PEROSA, ITALY - AUGUST 12: Cristiano Ronaldo (C) of Juventus celebrates with his team-mate Leonardo Bonucci (L) during the Pre-Season Friendly match between Juventus and Juventus U19 on August 12, 2018 in Villar Perosa, Italy. (Photo by Marco Luzzani/Getty Images)
223Views

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կիսվել է թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի խաղի վերաբերյալ իր կարծիքով:

«Բացի իր տեխնիկայից, կայունությունը նրան դարձնում է հոյակապ խաղացող: Ռոնալդուն երբեք չի անտեսում նույնիսկ ամենափոքր մանրուքը, որը կարող է վնասել նրան: Խաղից վերադառնում ենք գիշերվա 2-ին, իսկ 3-ին նա փոխում է հագուստը և մտում սառը ջրի մեջ: Նա անընդհատ ձգտում է լինել լավագույնը: Նա մարտական ​​մեքենա է:

Դուք կարող եք միայն հիանալ նրանով և փորձել նրանից վերցնել երկու-երեք բան, որոնք ձեզ ավելի լավ կդարձնեն: Կարծում եմ, որ այն երկու տարիների ընթացքում, երբ Ռոնալդուն անցկացրեց այստեղ, մեզանից յուրաքանչյուրը նրանից ինչ-որ բան վերցրել ՝ հետևելով նրան, և մի քայլ առաջ գնացել դրա շնորհիվ», – ասել է Բոնուչին L’Equipe-ին տված հարցազրույցում:

Добавить комментарий