Արսեն Ջուլֆալակյան. հաշվի առնելով իմ հարաբերությունները մի քանի մարզիկի հետ, նրանց հետ իմ ֆիզիկական ներկայությունը անհամատեղելի է -
Այլ մարզաձևերԸմբշամարտ

Արսեն Ջուլֆալակյան. հաշվի առնելով իմ հարաբերությունները մի քանի մարզիկի հետ, նրանց հետ իմ ֆիզիկական ներկայությունը անհամատեղելի է

335Views

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այն հարցին, թե ինչու է ինքը գործում որպես անհատ մարզիկ ու չի մասնակցում հավաքականի հավաքներին․

«Մեծագույն սիրով կմասնակցեի բոլոր հավաքներին հավաքականի կազմում, բայց հաշվի առնելով, թե ինչեր են տեղի ունեցել անցած տարի, հաշվի առնելով իմ հարաբերությունները մի քանի մարզիկի հետ, նրանց հետ իմ ֆիզիկական ներկայությունը անհամատեղելի է․․․ վտանգ եմ տեսնում վնասվածքների, սննդի անվտանգության, ու առհասարակ իմ հոգեբանական վիճակի։ Ստիպվված եմ բացակայում հավաքներից , արդյունքում ինձ համար ավելի անբարենպաստ պայմաններ են ստեղծվել, ունեմ զույգի խնդիր, եղբայրս է ինձ հետ մարզվում՝ որպես զույգ, իմ հաշվին եմ գնում հավաքների, իմ հաշվին եմ ունենում բժիշկ, մերսող․․․ այսինքն ինձ համար անհավասար պայմաններ են ստեղծվել մրցակցային, բայց ես պատրաստ եմ»,- ասել է Արսեն Ջուլֆալակյանը ու ընդգծել, որ հավաքականի մեծ մասի հետ խնդիրներ չունի․

«Հավաքականի մեծ մասի հետ խնդիրներ չունեմ, նույն մարզիչների հետ հարաբերություններս թշնամական չեն»։

Добавить комментарий