Բարսելոնա - Նապոլի. կատալոնական ակումբը ծանրագույն իրավիճակում է` վնասվածքներ և որակազրկումներ -
Ֆուտբոլ

Բարսելոնա — Նապոլի. կատալոնական ակումբը ծանրագույն իրավիճակում է` վնասվածքներ և որակազրկումներ

543Views

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Նապոլիին»:

Կատալոնացիները հանդիպմանը մոտենալու են բավականին լուրջ կորուստներով: Հունվարի 25-ին կայացած մրցավեճում`1-1, կատալոնացիների կազմում որոկազրկվեցին միանգամից երկու մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ Սերխիո Բուսկետսը և Արթուրո Վիդալը: Չիլիացին հեռացվեց հանդիպման 89-րդ րոպեին:

Հիշեցնենք` կատալոնացիների կազմում ծանրագույն վնասվածքներ ունեն Ուսման Դեմբելեն, Լուիս Սուարեսը և Սերխիո Ռոբերտոն: Եվ սա նշանակում է, որ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում «Բարսան» հանդես կգա առանց մեկնարկային կազմի 5 ֆուտբոլիստների :

Добавить комментарий