Բուսկետսը՝ Նապոլի-Բարսելոնա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ -
Ֆուտբոլ

Բուսկետսը՝ Նապոլի-Բարսելոնա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

103Views

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ճանաչվել է «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի (1:1) լավագույն ֆուտբոլիստ:

Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Աիտոր Կարանկան բացատրեց «Բարսելոնայի» կիսապաշտպանին այդ մրցանակը հնձնելու իր որոշումը:

«Սա իսկապես դժվար որոշում է, բայց ինձ համար հենց այս մրցավեճում աչքի ընկավ Բուսկետսը: Նա փորձեց վերահսկել խաղի տեմպը, իսկ Սեմեդուն տված նրա փոխանցումը օգնեց «Բարսային» հավասարեցնել հաշիվը: Առանց գնդակի խաղում նա պահպանեց իր թիմի հավասարակշռությունը»,- Կարանկայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Добавить комментарий