Լևոն Ջուլֆալակյան. Ես թույլ չեմ տա, որ իմ տղային թունավորեն -
Այլ մարզաձևերԸմբշամարտ

Լևոն Ջուլֆալակյան. Ես թույլ չեմ տա, որ իմ տղային թունավորեն

255Views

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն էլ նշել է, որ չի կարող անուններ տալ, թե ովքեր են եղել հավաքականում խժդժություններ իրականացնողները․

«Ես անուններ չեմ տա, հաշվի առնելով, որ դա մի մեծ ընտանիք է։Բայց այն մարզիկները ,ովքեր իրենց ամենագետ են պատկերացնել, ժամանակը ցույց տա։ Հրաժարականի ժամանակ ասել եմ՝ մեկ տարի պետք է պահեն իմ ստեղծած հավաքականը, քանի որ ափսոս է։ Բայց այն մարդիկ, ովքեր անշնորհակալ են, Աստված կպատժի։ Մի քանի հոգի, ովքեր շեղվել են, դա իրենց խնդիրն է։ Ինձ համար որպես մարզիկներ կան, բայց որպես մարդ հասկացություն, վերացած են։ Ինձ համար առաջնայինը մարդ հասկացությունն է, հետո նոր կարիերան։ Ցավոք, եղել է այն, ինչ եղել է։ Ժամանակը ցույց կտա, միգուցե՝ իրենք էին ճիշտ»,- ասել է Լևոն Ջուլֆալակյանը։

Հավաքականի նախկին գլխավոր մարզիչն ընդգծել է, որ ինքը միշտ դեմ է եղել, որ մարզիկը հավաքականի հետ չմարզվի, բայց ներկա իրավիճակում աբսուրդ է այս ամենը․

«Ես թույլ չեմ տա, որ իմ տղային թունավորեն։ Ես այդքան վախ եմ ապրում այնտեղի հետ կապված» ,- եզրափակել է իր խոսքը Լևոն Ջուլֆալակյանը։

Добавить комментарий