ՉԼ. Բավարիան Լոնդոնում ջախջախեց Չելսիին (տեսանյութ) -
Ֆուտբոլ

ՉԼ. Բավարիան Լոնդոնում ջախջախեց Չելսիին (տեսանյութ)

204Views

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Չելսին» ընդունեց «Բավարիային» (0:3):

Խաղի առաջին կեսում ավելի ակտիվ էին հյուրերը:

Հանդիպման 28-րդ րոպեին Լևանդովսկին կարող էր գրավել դարպասը, բայց Կաբալյերոն փակեց գնդակի ճանապարհը: 35-րդ րոպեին Մյուլերի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Առաջին խաղակեսը ավարտվեց ոչ-ոքի ՝ 0:0 հաշվով:

Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին գերմանական ակումբը բացեց խաղի հաշիվը: Սերժ Գնաբրին և Լևանդովսկին խաղարկեցին գնդակը և «Բավարիայի» 22 համարը գրավեց անգլիական ակումբի դարպասը:

Ընդամենը 3 րոպե անց, Գնաբրին ևս մեկ անգամ գրավեց «կապույտների» դարպասը: Այս անգամ էլ գոլային փոխանցումը կատարեց Լևանդովսկին:

76-րդ րոպեին արդեն գոլի հեղինակ դարձավ լեհ ֆուտբոլիստը: Ալֆոնսո Դեյվիսը գեղեցիկ անցում կատարեց ՝ գնդակը մատուցելով մյունխենյան ակումբի 9 համարին:

Սա Լևանդովսկու 11-րդ գնդակն էր Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում: 31- ամյաֆուտբոլիստը շրջանցեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին (10 գոլ):

Հանդիպման 82-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Մարկոս Ալոնսոն, ով խախտեց կանոնները Լևանդովսկու հետ պայքարում:

Այսպիսով, «Բավարիան» վստահ հաղթանակ տարավ և մեկ քայլով մոտեցավ 1/4 եզրափակչին:

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին:

Добавить комментарий