Չեմ կարծում, որ Սարին խնդիրներ ունի Յուվենտուսում․ Մանչինի - Champions.am
Ֆուտբոլ

Չեմ կարծում, որ Սարին խնդիրներ ունի Յուվենտուսում․ Մանչինի

Ռոբերտո Մանչինի
136Views

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, Il Corriere dello Sport-ին տված հարցազրույցում, մեկնաբանել է Ա Սերիայի «Յուվենտուս» և «Ինտերի» միջև 26-րդ տուրի առաջիկա հանդիպումը:

«Ես չեմ կարծում, որ Սարին խնդիրներ ունի: «Յուվենտուսը» գլխավորում է լիգան, նա կարող է «Յուվեին» դուրս բերել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, անգամ եթե առաջին խաղում նրանք պարտվեցին «Լիոնին»:

Երկար տարիների հաջողություններից հետո «Յուվեն» կարող է խնդիրներ ունենալ, բայց դա կախված չէ Սարիից:

Սերիա Ա-ում դեռ կա ինտրիգ: Երեք թիմ հավակնում են տիտղոսին: Մենք սպասում ենք առաջնության հետաքրքիր ավարտին»,- ասել է Մանչնին:

Կիրակի Ա Սերիայի 26-րդ տուրի, և ընդհանրապես առաջնության կենտրոնական հանդիպումներից մեկը տեղի կունենա Թուրինում՝ «Յուվենտուս» – «Ինտեր», որը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։

Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Յուվենտուսի» հաղթանակը գնահատում է 2,2 գործակցով, «Ինտերի» հաղթանակը ՝ 3,55, իսկ ոչ ոքին՝ 3,25:

Добавить комментарий