Յուվենտուսի գլխավոր մարզիչը՝ Ինտերի դեմ առաջիկա խաղի մասին - Champions.am
Ֆուտբոլ

Յուվենտուսի գլխավոր մարզիչը՝ Ինտերի դեմ առաջիկա խաղի մասին

200Views

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին կիսվել է Իտալիայի առաջնությունում «Ինտերի» դեմ առաջիկա խաղի վերաբերյալ իր սպասելիքներով:

«Այս խաղը մարտավարական տեսանկյունից բարդ կլինի: Երկու թիմերն էլ հնարավորություն ունեն օգտվել մրցակցի թույլ կողմերից: Մենք ցանկանում ենք հնարավորինս մեծ ճնշում գործադրել մրցակիցների վրա:

Այժմ մեր խաղացողներից շատերը վնասվածքից հետո կրկին գործի են անցնում: Վերջին մի քանի օրերը մենք շատ ծանր մարզվեցինք: Մենք ունենք մի քանի տարբեր ոճի հարձակվողներ, այնպես որ կարող ենք մրցակցին անակնկալ մատուցել», – Սարիի խոսքերն է մեջբերում «Յուվենտուսի» պաշտոնական կայքը:

«Յուվենտուս»- «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23։45-ին։

Добавить комментарий