Օուեն. Աթլետիկոյին հեշտ հանդիպում չի սպասվում - Champions.am
Ֆուտբոլ

Օուեն. Աթլետիկոյին հեշտ հանդիպում չի սպասվում

191Views

Անգլիական «Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը խոսել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Sky Sports-ը:

«Նրանք վստահ հանդիպում անցկացրին առաջին խաղում: Իսպանացիները ամբողջ կազմով պաշտպանվում էին և սուր հակագրոհներ կազմակերպում:

Չեմ կարծում, որ պատասխան խաղում էլ «Աթլետիկոն» նման վստահ տեսք կունենա:

Համոզված եմ ՝ Կլոպը կկարողանա տրամադրել տղաներին ու նրանք վստահ հաղթանակ կտանեն»,- ասել է Օուենը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-«Աթլետիկո» պատասխան հանդիպումը կկայանա այսօր ՝ 23:55-ին: Առաջին խաղը ավարտվել է «Աթլետիկոյի» հաղթանակով ՝ 1:0 հաշվով:

Добавить комментарий