Լոկոմոտիվը արտագնա հաղթանակ տարավ Ռոստովի նկատմամբ (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Լոկոմոտիվը արտագնա հաղթանակ տարավ Ռոստովի նկատմամբ (🎥)

355Views

ՌՊԼ-ի 22-րդ տուրի խաղում Մոսկվայի «Լոկոմոտիվը» 1-3 հաշվով հաղթեց «Ռոստովին»։

Երկաթուղինները հաշիվը բացեցին 34-րդ րոպեին. ինքնագոլ գրանցվեց Սերգեյ Պեսյակովի հաշվին: 38-րդ րոպեին Ռիֆաթ Ժեմալետդինովը կրկնապատկեց հյուրերի առավելությունը, իսկ չորս րոպե անց գոլի հեղինակ դարձավ Կրիխովյակը:

Երկրորդ խաղակեսում տանտերերին հաջողվեց մեկ գնդակ խփել. 64-րդ րոպեին Իվլին Պոպովը 11 մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց:

ՌՊԼ-ի րցաշարային աղյուսակում «Լոկոմոտիվը» (41 միավոր) շրջանցեց «Ռոստովին» (38) և «Կրասնոդարին» (41). Յուրի Սյոմինի թիմը երկրորդ տեղում է:

https://www.instagram.com/p/B9ww2OZDKjM/?utm_source=ig_embed
https://www.instagram.com/p/B9wyUl9D_hc/?utm_source=ig_embed
https://www.instagram.com/p/B9w1c4hjaX7/?utm_source=ig_embed

Добавить комментарий