ՌՊԼ-ի մոսկովյան խաղերը դադարեցված են մինչև ապրիլի 10-ը - Champions.am
Ֆուտբոլ

ՌՊԼ-ի մոսկովյան խաղերը դադարեցված են մինչև ապրիլի 10-ը

257Views

Մոսկվայում բոլոր մասսայական միջոցառումները դադարեցված են մինչև ապրիլի 10-ը: Այսպիսի որոշում է կայացրել Մոսկվայի քաղաքապետարանը՝ Սերգեյ Սոբյանինի գլխավորությամբ.

«Արգելվում է քաղաքացիների մասնակցությամբ ցանկացած ժամանցի կազմակերպում` մշակույթի, սպորտի, ցուցահանդեսների, զվարճանքի և կրթական գործունեության բաց երկնքի տակ: Արգելքը ժամանակավոր է և կգործի մինչև 2020 թվականի ապրիլի 10-ը»,-ասված է հայտարարության մեջ:

Միջոցառումների մասնակիցների քանակը չի կարող գերազանցել 50-ը: Դա նշանակում է, որ ՌՊԼ-ի մոսկովյան խաղերը ևս չեն կայանա: Մինչ ապրիլի 10-ը Մոսկվայում պետք է կայանար 4 հանդիպում:

Добавить комментарий