Աղբյուր. Արոնյանի կինը գիտակցության է եկել. վիրահատությունը հաջող է անցել -
TopՇախմատ

Աղբյուր. Արոնյանի կինը գիտակցության է եկել. վիրահատությունը հաջող է անցել

Լևոն Արոնյանը կնոջ հետ
468Views

Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոլին, վիրահատվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասել է «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կյուրեղյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ Արիանե Կաոլին տարել է վերջույթների կոտրվածքի վիրահատություն, որը բավականին հաջող է անցել. «Նրա վիճակը լրիվ համապատասխանում է կրած վիրահատության ծանրությանը։ Գիտակցությունը տեղում է»,-ասել է Ռոբերտ Կյուրեղյանը։

Ինչ վերաբերում է նախատեսվող այլ վիրահատություններին, բժիշկը նշել է՝ մի քանի օրից պարզ կդառնա, եթե անհրաժեշտություն լինի, կանեն։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 15-ին, ժամը 00:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԻՆ-ն ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել է կամրջի հենասյանը:

Добавить комментарий