Սոչիի ֆուտբոլիստներին 3-օրյա արձակուրդ են տվել - Champions.am
Ֆուտբոլ

Սոչիի ֆուտբոլիստներին 3-օրյա արձակուրդ են տվել

145Views

«Սոչիում» պատմել են, թե թիմն ինչպես է անցկացնելու մոտ ժամանակահատվածը կապված այն բանի հետ, որ Ռուսաստանի Պրեմիեր-լիգայում դադար է հայտարարվել կորոնավիրուսի տարածման պատճառով:

«Այսօր վերջին մարզումն էր, դրանից հետո թիմը 3 հանգստյան օր կունենա, ինչից հետո բժշկական շտաբը քայլեր կձեռնարկի ու մենք կորոշենք՝ ինչ անել հետագայում»,- «Սոչիի» մամուլի քարտուղարությանն է մեջբերում «Чемпионат»-ը:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են եվրոպական առաջատար առաջնությունները, ինչպես նաև Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան: Երեկ՝ մարտի 17-ին, հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ-ն 1 տարով հետաձգել է Եվրո-2020-ն ու այն կանցկացնի 2021 թվականի ամռանը:

Добавить комментарий