Չելսին և Ինտերը կպայքարեն Ուդինեզեի դարապասապահի համար - Champions.am
Ֆուտբոլ

Չելսին և Ինտերը կպայքարեն Ուդինեզեի դարապասապահի համար

Խուան Մուսսո
176Views

«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Ուդինեզեի» դարպասապահ Խուան Մուսսոյին: Սակայն «Ինտերը» ևս մտադիր է ձեռք բերել արգենտինացի դարպասապահին, ում դիտարկում է որպես Սամիր Հանդանովիչի փոխարինող: Այդ մասին հայտնում է weaintgotnohistory.sbnation-ը։

Մուսսոն Ա Սերիայի այս մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում և 9 անգամ անառիկ է պահել սեփական դարպասը:

Հիշեցնենք, որ «Ինտերի» սլովենացի դարպասապահ Սամիր Հանդանովիչը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ մինչև 2022 թվականը, հայտնում է La Gazzetta dello Sport-ի լրագրողն Նիկոլո Շիրան «Թվիթերում» կատարած գրառման միջոցով:

Добавить комментарий