Զենիթը երկարաձգել է ակումբում գործող կարանտինի ժամկետը - Champions.am
Ֆուտբոլ

Զենիթը երկարաձգել է ակումբում գործող կարանտինի ժամկետը

Զենիթ
274Views

Ռուսական «Զենիթի» ղեկավարությունը որոշում է կայացրել 1 շաբաթով երկարաձգել ակումբում գործող կարանտինի ժամկետը, տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ ֆուտբոլիստները մարզումները կանցկացնեն տնային պայմաններում: Ակումբի մարզաբազան փակ է լինելու բոլոր աշխատակիցների համար:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 150 դեպք:

ՌՊԼ-ի առաջնությունը դադարեցված է մինչև ապրիլի 10-ը:

Добавить комментарий