Կորոնավիրուսով վարակված մարզիկները (թարմացվում է) -
TopԱյլ մարզաձևերՖուտբոլ

Կորոնավիրուսով վարակված մարզիկները (թարմացվում է)

428Views

Կորոնավիրուսը ամբողջ աշխարհին պահում է լարվածության մեջ: Գրեթե մոլորակի բոլոր երկրներում տարածվել է համաճարակը և այն էպիդեմիայից դարձել է պանդեմիա:

Այն իր շրջանակն է վերցրել նաև սպորտային աշխարհը և այսօրվա դրությամբ գրեթե փակ են մոլորակի բոլոր սպորտային միջոցառումները` բացառությամբ բելառուսական ֆուտբոլը:

Եվրոպայում կորոնավիրուսի էպիկենտրոնը համարվում է Իտալիան և ամենաառաջինը Իտալիայում փակվեց ֆուտբոլն ամբողջությամբ:

Նախորդ անգամ մենք անդրադարձել էինք մինչև մարտի 20-ի գրանցված դեպքերին, այսօր կխոսենք մարտի 21-ին գրանցված դեպքերին:

Մարտի 21

Oրն իսկապես ծանր էր և հագեցած կորոնավիրուսային դեպքերով և հենց այդ առթիվ կփորձենք կենտրոնանալ ամենահայտնիների վրա:

76 տարեկանում կորոնավիրուսից մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Լորենցո Սանսը, ով գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:

Վարակվածների թվում է ` Պաուլո Մալդինին, ով ներկայումս «Միլանի» տնօրենն է: Մալդինիների ընտանիքից վարակվել է նաև Պաուլոյի որդին` Դանիել Մալդինին:

«Յուվենտուսում» շարունակվում է աստղաբույլի վարակման նոր դեպքեր գրանցվել: Ռուգանիին, նրա կնոջը, Մատուիդիին միացավ թուրինցիների առաջատար Պաուլո Դիբալան և նրա ընկերուհին: Այս մասին անձամբ հայտարարել է արգենտինացի ֆուտբոլիստը:

Добавить комментарий