Դել Պոտրո․ Երբեմն կարծում եմ, որ վնասվածքները նշան են -
Թենիս

Դել Պոտրո․ Երբեմն կարծում եմ, որ վնասվածքները նշան են

Դել Պոտրո
25Views

Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն խոսել է հերթական վնասվածքից ապաքինման մասին։

«Ես ուզում եմ նորից թենիս խաղալ, վերադառնալ կորտ։ Բայց դա շատ դժվար է։ Բժիշկները դրական են տրամադրված։ Նրանք ասում են, որ ամեն ինչ լավ է լինելու։ Միշտ էլ դժվար է լինում, երբ որևէ բան նախագծվածով չի գնում։

Երբեմն լավ է լինում, երբեմն՝ վատ։ Լինում են պահեր, երբ ես մտածում եմ, որ վնասվածքները նշան են այն բանի, որ պետք է մեկ ուրիշ զբաղմունք գտնել։ Բայց երբեմն էլ լինում են պահեր, երբ ես ասում եմ, որ արժանի եմ կարիերայի լավ ավարտի»,-ասել է դել Պոտրոն Instagram-ի իր էջում։

Խուան Մարտին դել Պոտրոն Մեծ սաղավարտի մրցաշարերում ունի մեկ հաղթանակ՝ 2009 թվականին US Open-ում։

Добавить комментарий