Մեդվեդև․ Գալիք 10 տարիներին Ֆեդերերն ու Նադալը արդեն չեն լինի թենիսում -
Թենիս

Մեդվեդև․ Գալիք 10 տարիներին Ֆեդերերն ու Նադալը արդեն չեն լինի թենիսում

Ֆեդերեր, Նադալ
85Views

Աշխարհի հինգերորդ ռակետ Դանիլ Մեդվեդևը խոսել է, թե երիտասարդ թենիսիստներից, որոնց հետ է մրցակցելու առաջիկա 10 տարիներին։

«Գալիք 10 տարիներին Նադալն ու Ֆեդերերը արդեն չեն լինի թենիսում։ Ես մրցակցելու եմ Սաշա Զվերևի, Ստեֆանոս Ցիցիպասի, Ֆելիքս Օժե-Ալյասիմի, Դենիս Շապովալովի հետ։

Ես արդեն վեց անգամ խաղացել եմ Ստեֆանոսի ու Սաշայի հետ։ Ռոջերն ու Նովակը միմյանց դեմ խաղացել են 50 անգամ։ Դա անհավանական է։ Հուսով եմ՝ մեր մրցակցությունները ևս այդպիսին կլինեն։

Չեմ կարող Զվերևին անվանել իմ ընկերը, բայց մեր հարաբերությունները լավն են։ Լավ է խոսում նա ռուսերե՞ն։ Այո՛, նրա ծնողները ռուս են։ Նա ավելի լավ է խոսում, քան Ռուսաստանից հեռացած շատ ռուս խաղացողներ»,-Մեդվեդևի խոսքն է մեջբերում Tennis Magazine-ը։

Добавить комментарий