Պաշտոնական. Տոկիո -2020-ը հետաձգվեց -
TopԱյլ մարզաձևեր

Պաշտոնական. Տոկիո -2020-ը հետաձգվեց

107Views

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվել են: Այս մասին հայտնում է Ճապոնիայի վարչապետի մամուլի քարտուղարությունը:

Նման որոշում է կայացվել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի միջև բանակցությունների ընթացքում: Ի սզբանե, խաղերը հետաձգելու նախաձեռնությամբ հանդես է եկել հենց Ճապոնիայի կառավարության ղեկավարը:

Ընդ որում, Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն հայտարարել է, որ մրցումները կպահպանեն «Տոկիո-2020» անվանումը:

Ավելի վաղ Ավստրալիան, Կանադան և Նորվեգիան հրաժարվել էին իրենց մարզիկներին ուղարկել խաղերին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: ԱՄՆ-ի և Գերմանիայի Օլիմպիական կոմիտեներն էլ դիմել էին ՄՕԿ-ին՝ խնդրելով հետաձգել Օլիմպիական խաղերը:

Добавить комментарий