Reuters. Օլիմպիական խաղերը հետաձգվեցին -
Այլ մարզաձևեր

Reuters. Օլիմպիական խաղերը հետաձգվեցին

109Views

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվել են, փոխանցում է Reuters-ը:

Նման որոշում է կայացվել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի միջև բանակցությունների ընթացքում: Ի սզբանե, խաղերը հետաձգելու նախաձեռնությամբ հանդես է եկել հենց Ճապոնիայի կառավարության ղեկավարը:

Ընդ որում, Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն հայտարարել է, որ մրցումները կպահպանեն «Տոկիո-2020» անվանումը:

Ավելի վաղ Ավստրալիան, Կանադան և Նորվեգիան հրաժարվել էին իրենց մարզիկներին ուղարկել խաղերին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: ԱՄՆ-ի և Գերմանիայի Օլիմպիական կոմիտեներն էլ դիմել էին ՄՕԿ-ին՝ խնդրելով հետաձգել Օլիմպիական խաղերը:

Добавить комментарий