Լուիշ Նանի. Ռոնալդուն ինձնից շատ բան է սովորել -
Ֆուտբոլ

Լուիշ Նանի. Ռոնալդուն ինձնից շատ բան է սովորել

Լուիշ Նանի և Կրիշտիանու Ռոնալդու
68Views

«Օռլանդո Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Լուիշ Նանին նշել է այն 5 լավագույն ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղացել է ակումբային մակարդակում.

«Դարպասին կլինի Դե Խեան, աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը: Դավիդն իմ լավ ընկերն է, բայց նա պետք է իր հետ ակնոց վերցնի, քանի որ առանց դրա ոչինչ չի տեսնում:

Դեկոն իմ կուռքերից մեկն է: Նա ինձ շատ բան է սովորեցրել, իսկ նրա տեխնիկան լավ է համապատասխանում 5-ը 5-ի դեմ խաղի համար: Պաշտպան՝ Բրունու Ալվեշ. նա տեխնիկապես շատ զարգացած է պաշտպանության դիրքի խաղացողի համար: Եթե պետք է խաղալ, նա խաղում է, եթե պետք է քանդել, նա դրան էլ է պատրաստ:

Կրիշտիանու Ռոնալդուի որակները, նրա արագ ոտքերը … այդ ամենը նա ինձնից է սովորել երիտասարդ տարիներին: Նա ինձնից շատ բան է սովորել ու գիտի այդ մասին (ծիծաղում է)»,- ասել է Նանին:

Նանին հանդես է եկել «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ֆեներբահչեում», «Վալենսիայում» և «Լացիոյում»:

Добавить комментарий