Կորոնավիրուսով վարակված մարզիկները (թարմացվում է) -
TopԱյլ մարզաձևերՖուտբոլ

Կորոնավիրուսով վարակված մարզիկները (թարմացվում է)

177Views

Կորոնավիրուսը ամբողջ աշխարհին պահում է լարվածության մեջ: Գրեթե մոլորակի բոլոր երկրներում տարածվել է համաճարակը և այն էպիդեմիայից դարձել է պանդեմիա:

Այն իր շրջանակն է վերցրել նաև սպորտային աշխարհը և այսօրվա դրությամբ գրեթե փակ են մոլորակի բոլոր սպորտային միջոցառումները` բացառությամբ բելառուսական ֆուտբոլը:

Եվրոպայում կորոնավիրուսի էպիկենտրոնը համարվում է Իտալիան և ամենաառաջինը Իտալիայում փակվեց ֆուտբոլն ամբողջությամբ:

Champions-ը շարունակում է հանրությանը ներկայացնել կորոնավիրուսով վարակված մարզիկներին:

Մարտի 24

«Պորտսմութի» կազմում վարակվել է 5-րդ ֆուտբոլիստը:« Պորստսմութը» Անգլիայի տարածքում ամենավարակված է համարվում բոլոր թիմերից:

COVID-19-ով է վարակվել Իտալիայի հավաքականի և «Ատալանտայի» դարպասապահ Մարկո Սպորտիելոն:

Լեգենդար դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է, որ ունի վարակի բոլոր սինդրոմները և ինքնամեկուսացման մեջ է:

Կորոնավիրուսը չի շրջանցել նաև լեգենդար լողորդ Կեմերոն Վան Դեր Բուրգին: Մարզիկը անձամբ նշել է, որ այս վիրուսն իսկապես անտանելի է և նա օրեր շարունակ պայքարում է հաղթահարելու իր կյանքի ամենաբարդ փորձություններից մեկը:

Добавить комментарий