Յան Վերտոնգեն. Պետք է լուրջ որոշում կայացնեմ -
Ֆուտբոլ

Յան Վերտոնգեն. Պետք է լուրջ որոշում կայացնեմ

Յան Վերտոնգեն
100Views

Անգլիական «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը խոսել է իր կարիերայի հետագա ընթացքի մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:

«Բարդ իրավիճակում եմ հայտնվել: Պետք է որոշում կայացնեմ իմ ապագայի վերաբերյալ:

Պետք է հասկանամ, թե ինչ եմ ուզում իմ կարիերայից: «Տոտենհեմում» ինձ չեն վստահում, իսկ դա շատ կարևոր է ինձ համար»,- ասել է Վերտոնգենը:

Հիշեցնենք, որ Վերտոնգենին իր կազմում է ցանկանում տեսնել Միլանի «Ինտերը»:

32-ամյա բելգիացին կարող է հետևել Քրիստիան Էրիկսենին, ով նախորդ ձմռանը տեղափոխվեց «Ինտեր»:

Հաղորդվում է, որ Էրիկսենը Վերտոնգենին խորհուրդ է տվել միանալ իտալական ակումբին:

Добавить комментарий