Սամպդորիայի կիսապաշտպանն ու իր կինը վարակվել են կորոնավիրուսով -
Ֆուտբոլ

Սամպդորիայի կիսապաշտպանն ու իր կինը վարակվել են կորոնավիրուսով

82Views

«Սամպդորիայի» կիսապաշտպան Էդգար Բարետոն կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական է եղել: Այս մասին հայտնում է Football Italia-ն:

35-ամյա ֆուտբոլիստի կնոջ թեստը ևս դրական է եղել:

Ավելի վաղ «Սամպդորիայի» կիսապաշտպան Յակուբ Յանկտոն հայտնել էր, որ ակումբում արդեն 15 մարդ վարակվել է կորոնավիրուսով: Հայտնի է, որ վարակվել են պաշտպան Բարտոշ Բերեշինսկին, հարձակվող Մանոլո Գաբյադինին, կիսապաշտպան Օլբին Էկդալը, կիսապաշտպան Մորտեն Տորսբյուն, հարձակվող Անտոնիո Լա Գումինան, հարձակվող Ֆաբիոն Դեպաոլին:

«Սամպդորիայի» պաշտպան Օմար Կոլին հայտնել է, որ կորոնավիրուսի հետ կապված իր կասկածները չեն հաստատվել:

Իտալական «Սամպդորիայի» նախագահ Մասիմո Ֆերերը հայտարարել է, որ Ա Սերիայի 2019/20 մրցաշրջանն ավարտին հասցնել այլևս հնարավոր չէ: Նա առաջարկում է մտածել մրցաշարի հաջորդ խաղարկության մասին:

Добавить комментарий