Սեսկ Ֆաբրեգասը՝ Արսենալից հեռանալու մասին -
Ֆուտբոլ

Սեսկ Ֆաբրեգասը՝ Արսենալից հեռանալու մասին

Սեսկ Ֆաբրեգաս
82Views

«Մոնակոյի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը պատմել է «Արսենալում» զգացած ճնշումների և լոնդոնյան ակումբից հեռանալու պատճառների մասին.

«Ես ավագն էի ու միշտ մեծ ճնշում էի զգում: Ես թիմին պետք է ուղղորդեի դեպի հաղթանակներ: Ես ամբողջությամբ ներդնում էի ուժերս: Երբեմն պարտություններից հետո ես գալիս էի տուն ու լաց էի լինում:

Ես տառապում էի, անքուն գիշերներ էի անցկացնում: Ընդ որում, խաղից հետո դու՝ ամբողջովին կոտրված, նստում ես թիմի ավտոբուս ու լսում, թե ինչպես են որոշ խաղացողներ ծիծաղում ու քննարկում, թե ուր գնալ խաղից հետո:

Վերջին 2-3 տարում ես զգում էի, որ Ռոբին վան Պերսին և Սամիր Նասրին միակ խաղացողներն էին, ովքեր ինձ հետ նույն մակարդակի վրա էին: Չեմ ցանկանում, որ սա չափազանց գոռոզ հնչի. սա պարզապես այն էր, ինչ ես զգում էի այն ժամանակ:

Երբ ես տեսնում էի որոշ խաղացողների պահվածքը, ինձ մոտ ինչ-որ նոր բան փորձելու ցակություն էր առաջանում: Եթե դա չլիներ, այն ժամանակ ես չէի հեռանա «Արսենալից»,- պատմել է Ֆաբրեգասը Arseblog-ի podcast-ում:

Հիշեցնենք՝ Ֆաբրեգասը «Արսենալում» հանդես է եկել 2003-ից 2011 թվականներին:

Добавить комментарий