Ֆերդինանդը՝ Ռոբենի ՄՅՈւ չտեղափոխվելու մասին -
Ֆուտբոլ

Ֆերդինանդը՝ Ռոբենի ՄՅՈւ չտեղափոխվելու մասին

Ռիո Ֆերդինանդ և Արյեն Ռոբեն
27Views

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը պատմել է հոլանդացի հարձակվող Արյեն Ռոբենի՝ մանկունիացիների կազմ չկայացած տեղափոխության մասին.

«Ինչպիսի խաղացող … Ռոբենը հիանալի էր: Նա պետք է տեղափոխվեր «Մանչեսթեր Յունայթեդ»: Նա եկավ մեր մարզաբազա: Արյենը շրջեց տարածքում, բայց նրան դուր չեկավ հոտը: Նա գնաց, իսկ հետո տեղափոխվեց «Չելսի»: Ես չէի կարողանում դրան հավատալ: Արյենը հիանալի խաղացող կլիներ մեզ համար:

Բոլորը գիտեին, որ նա ձախ եզրից միանում է կենտրոնին, բայց պաշտպանները նրա դեմ ոչինչ չէին կարողանում անել: Նա կարծես ասում էր. «Ես կմիանամ ձախից, իսկ դու ինձ չես կանգնեցնի»: Եվ պաշտպանները չէին կարողանում նրան կանգնեցնել»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:

Ռոբենը «Չելսի» է տեղափոխվել 2004 թվականին ՊՍՎ-ից՝ 18 մլն եվրոյի դիմաց: 3 տարի անց լոնդոնյան ակումբը նրան վաճառեց «Ռեալին»՝ 35 մլն եվրոյի դիմաց:

Добавить комментарий