Ֆիորենտինան նոր պայմանագիր կառաջարկի իր ծագող աստղին -
Ֆուտբոլ

Ֆիորենտինան նոր պայմանագիր կառաջարկի իր ծագող աստղին

Նիկոլո Միլենկովիչ
106Views

Իտալական «Ֆիորենտինան» 2 տարով կերկարաձգի պայմանագիրը Նիկոլո Միլենկովիչի հետ, տեղեկացնում է Football Italia-ն:

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ավարտվում է 2022 թվականին:

22-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում: Ֆլորենցիան ներկայացնող ակումբը այս քայլով փորձում է ավելի թանկ գնով վաճառել իր ծագող աստղերից մեկին:

Ա Սերիայի այս առաջնությունում Միլենկովիչը դարձել է 3 գոլի հեղինակ:

Добавить комментарий