Աղբյուր. Եվրոպական ակումբները ցանկանում են գնել Կոկորինին -
Ֆուտբոլ

Աղբյուր. Եվրոպական ակումբները ցանկանում են գնել Կոկորինին

111Views

Ռուս հայտնի սպորտային լրագրող Սերգեյ Եգորովը հայտնել է, որ «Սոչիի» հարձակվող Ակեքսանդր Կոկորինը հայտնվել է եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում, հաղորդում է Soccer.ru-ն:

«Իսպանական «Վայլադոլիդը» շատ է ուզում գնել Կոկորինին: Իսպանական ակումբը շուտով բանակցություններ կվարի «Զենիթի» հետ (Կոկորինի տրանսֆերային իրավունքները պատկանում են պետերբուրգյան ակումբին):

Բացի այդ, իտալական և ֆրանսիական ակումբներն էլ են հետաքրքրված Կոկորինի ծառայություններով»,- հայտարարել է Եգորովը:

Հիշեցնենք, որ 29-ամյա հարձակվողը ՌՊԼ-ի այս մրցաշրջանում անցկացրել է 4 հանդիպում ու դարձել ՝ 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Добавить комментарий