Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը ինքնամեկուսացվել է -
Բռնցքամարտ

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը ինքնամեկուսացվել է

Էնթոնի Ջոշուա
77Views

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան անցել է ինքնամեկուսացման այն բանից հետո, երբ իմացել է, որ արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հայտնում է The Sun-ը:

Ըստ աղբյուրի, 16 օր առաջ մարզիկը Չարլզի հետ հանդիպել է Համագործակցության օրվան նվիրված միջոցառման ժամանակ:

Ջոշուան աշխարհի չեմպիոն է բռնցքամարտի միջազգային միության (IBF), բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA), բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) և բռնցքամարտի միջազգային կազմակերպության (IBO) վարկածներով:

Հիշեցնենք, որ արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով։ Նշվում է նաև, որ հիվանդության ախտանիշները մեղմ են արտահայտված:

Добавить комментарий