Դավիդ Ալաբան ցանկանում է խաղալ Ռեալի կազմում -
Ֆուտբոլ

Դավիդ Ալաբան ցանկանում է խաղալ Ռեալի կազմում

Դավիդ Ալաբա
114Views

Մյունխենի «Բավարիայի» ունիվերսալ ֆուտբոլիստ Դավիդ Ալաբան շարունակում է մնալ անորոշ իրավիճակում:

Ավստրիացու պայմանագիրը մյունխենյան թիմի հետ ավարտվում է 2021 թ-ին: Ալաբան ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել՝ բարձր աշխատավարձով, բայց կորոնավիրուսի առաջացրած ֆինանսական ճգնաժամի պայմաններում «Բավարիան» դժվար թե կարողանա բարձրացնել խաղացողի աշխատավարձը:

Ալաբան նախկինում հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի». նրան ցանկանում էին փոխանակել Սանեի հետ:

Kicker-ի հաղորդմամբ, Ալաբան ցանկանում է հանդես գալ Լա լիգայում, մասնավորապես՝ «Ռեալի» կազմում:

Добавить комментарий