Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել -
Ֆուտբոլ

Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Լև Լեշչենկո
171Views

ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի «Դինամո» ֆուտբոլային ակումբի երկրպագու և խորհրդատվական խորհրդի անդամ Լև Լեշչենկոյի մոտ հաստատվել է կորոնավիրուսը: Այս մասին հայտնում է Чемпионат-ը:

Լեշչենկոյի վիճակն այս պահին բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում: Վարակումից հետո նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է սկսվել: Հիմա նա վերակենդանացման բաժանմունքում է:

Մարտի 24-ին Լեշչենկոյին ու նրա կնոջը՝ Իրինային, հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով: Հաջորդը օրը հայտնի է դարձել, որ երգիչը սկսել է շնչահեղձ լինել, ինչից հետո նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Լեշչենկոն 2019 թվականի դեկտեմբերից է ընդգրկվել «Դինամոյի» խորհրդատվական խորհրդի կազմում: Լեշչենկոն 78 տարեկան է:

Добавить комментарий