Հավակնորդների մրցաշար. Նեպոմնյաշին առաջին պարտությունն է կրել ու կորցրել միանձնյա առաջատարի դիրքը -
Այլ մարզաձևերՇախմատ

Հավակնորդների մրցաշար. Նեպոմնյաշին առաջին պարտությունն է կրել ու կորցրել միանձնյա առաջատարի դիրքը

115Views

Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշին առաջին պարտությունն է կրել Եկատերինբուրգում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում: 7-րդ տուրի խաղում նա սև խաղաքարերով պարտվել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Պարտիան ավարտվել է արդեն 42-րդ քայլում:

Զուգահեռաբար ընթացող խաղում ոչ-ոքի է գրանցվել. Ալեքսանդր Գրիշչուկն ու Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրին չեն կարողացել վճռել հաղթողին: Ռուս գրոսմայստերը 7-րդ խաղում 7-րդ ոչ-ոքին է գրանցել:

Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի և ռուս Կիրիլ Ալեքսեենկոյի միջև պարտիան ևս ոչ-ոքի է ավարտվել:

7 տուրից հետո Նեպոմնյաշին, որի ակտիվում 4,5 միավոր կա, մրցաշարի առաջատարությունը կիսում է Վաշյե-Լագրավի հետ:

8 գրոսմայստերների մասնակցությամբ հավակնորդների մրցաշարը կտևի մինչև ապրիլի 3-ը: Մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկել գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Добавить комментарий