Մադրիդի Ռեալը մտադիր է վերադարձնել Էդեգորին -
Ֆուտբոլ

Մադրիդի Ռեալը մտադիր է վերադարձնել Էդեգորին

Մարտին Էդեգոր
89Views

Նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է վերադառնալ «Արքայական ակումբ», տեղեկացնում է Marca-ն:

«Ռեալը» մտադիր է ամռանը վերադարձնել Էդեգորին, ով վարձավճարով խաղում է «Ռեալ Սոսեյդադում»:

Նշվում է, որ 21-ամյա նորվեգացին վստահ չէ, որ ցանկանում է վերադառնալ Մադրիդ: Նա կարծում է, որ բավարար խաղաժամանակ չի ստանա «Ռեալում»:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում Էդեգորը մասնակցել է 23 հանդիպման ու դարձել ՝ 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Добавить комментарий