Նապոլին արգելել է իր լեգիոներներին լքել Իտալիան - Champions.am
Ֆուտբոլ

Նապոլին արգելել է իր լեգիոներներին լքել Իտալիան

Նապոլի
272Views

Իտալական «Նապոլին» արգելել իր լեգիոներներին լքել Իտալիայի սահմանները, տեղեկացնում է CalcioMercato-ն:

Նշվում է, որ իտալական ակումբը նախատեսում է շուտով վերսկսել մարզումները, և եթե լեգիոներները հեռանան երկրից, ապա վերադառնալիս պարտավոր են 14-օրյա կարանտինի ենթարկվել:

Հիշեցնենք, որ «Նապոլին» հրաժարվեց մարտի 25-ին մարզումները վերսկսելուց:

Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է թափ հավաքել և նեապոլյան ակումբի ղեկավարությունը որոշել է չվտանգել իր ֆուտբոլիստների առողջությունը:

Մարզումների վերսկսման նոր ժամկետների մասին դեռ հայտնի չէ:

Հավելենք, որ Իտալիան այն երկրների թվում է, որը ամենաշատն է տուժել կորոնավիրուսի համաճարակից:

Добавить комментарий