ՈՒԵՖԱ-ն խորհուրդ չի տա կիսատ թողնել ազգային առաջնությունները -
Ֆուտբոլ

ՈՒԵՖԱ-ն խորհուրդ չի տա կիսատ թողնել ազգային առաջնությունները

ՈՒԵՖԱ
72Views

ՈՒԵՖԱ-ն խորհուրդ չի տա կիսատ թողնել ազգային առաջնությունները: Կազմակերպությունը ֆեդերացիաներին խորհուրդ կտա շարունակել ազգային առաջնությունները, որոնք ընդհատված են կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնել է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ռուսական РБК-ին:

Նախկինում չեղյալ էին հայտարարվել հոկեյի մայրցամաքային լիգայի և ВТБ լիգայի առաջնությունները՝ հայտնի պատճառով: РБК-ն հարցում է ուղարկել ՈՒԵՖԱ՝ պարզելու, թե, արդյոք, ՈՒԵՖԱ-ն խորհուրդ կտա անավարտ թողնել առաջնությունները.

«Յուրաքանչյուր ազգային ասոցիացիա ինքնուրույն է որոշում կայացնում իր ներքին առաջնության վերաբերյալ` համապատասխան ազգային մարմինների առաջարկությունների և որոշումների հիման վրա: ՈւԵՖԱ-ն իրավունք չունի ազգային առաջնություններն անավարտ թողնելու հրահանգ տալ»,-հայտնել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Добавить комментарий