Պեդրոն որոշել է հեռանալ անգլիական ակումբից -
Ֆուտբոլ

Պեդրոն որոշել է հեռանալ անգլիական ակումբից

Պեդրո
85Views

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Պեդրոն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է անգլիական ակումբը, տեղեկացնում է La Cadena SER-ը:

«Իմ պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին և ես չեմ պատրաստվում երկարաձգել այն: Չգիտեմ, թե երբ կկարողանամ խաղադաշտ դուրս գալ:

Կորոնավիրուսի համաճարակը խառնել է բոլոր ծրագրերը»,- ասել է Պեդրոն:

Հիշեցնենք, որ Պեդրոն 2015-ին է «Բարսելոնայից» տեղափոխվել «Չելսի»: Լոնդոնյան ակումբի հետ կնքած նրա պայմանագիրը ավարտվում է հունիսի 30-ին:

Հավելենք, որ վերջերս Պեդրոն իր 200-րդ հանդիպումը անցկացրեց «կապույտների» կազմում:

Добавить комментарий