2005-ին Բեքհեմը լուսանկարվել է 11-ամյա Քեյնի հետ. նրանց կողքին Հարիի ապագա կինն է - Champions.am
Ֆուտբոլ

2005-ին Բեքհեմը լուսանկարվել է 11-ամյա Քեյնի հետ. նրանց կողքին Հարիի ապագա կինն է

Դևիդ Բեքհեմ
266Views

2005 թվականին Դևիդ Բեքհեմը Լոնդոնի իր ակադեմիա էր հրավիրել մի խումբ երեխաների, այդ թվում՝ 11-ամյա Հարի Քեյնին:

Անգլիայի հավաքականի ավագ Բեքհեմը դեռ չգիտեր, որ իր ձախ կողմում կանգնած է Անգլիայի ընտրանու ապագա ավագը, իսկ աջ կողմում՝ Քեյնի ապագա կինը՝ Քեյթ Գուդլենդը:

Հարին ու Քեյթը միասին սովորել են Chingford Foundation-ի միջնակարգ դպրոցում, որը ավարտել է նաև Բեքհեմը:

2005 թվականին Բեքհեմը ֆուտբոլային ակադեմիա էր հիմնել ոչ միայն Լոնդոնում, այլև՝ Կալիֆորնիայում: Երկու նախագծերն էլ ձախողվեցին. 2010 թվականին դպրոեցները փակվեցին: Պատճառների մասին չէր հաղորդվում: Բեքհեմի կայքում միայն տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Անգլիայի ակադեմիան փակվել է՝ հաստատության վարձակալության ժամկետի ավարտի հետ կապված: Դևիդը երկար ժամանակ երեխաների մարզման հատուկ մեթոդիկա էր մշակում, սակայն այդպես էլ չկարողացավ իրականացնել իր ծրագրերը: Հավանաբար, ֆինանսավորման հետ կապված խնդիրներ կային:

Հարի Քեյնն ու Քեյթ Գուդլենդը սկսել են հանդիպել միասին Բեքհեմի ակադեմիա գնալուց 7 տարի անց. մինչ այդ նրանք երկար ժամանակ ընկերներ էին: 2017 թվականի հունվարին լույս աշխարհ եկավ զույգի առաջնեկը՝ Այվի Ջեյնը, իսկ նույն տարվա ամռանը Քեյնն ընկերուհուն ամուսնության առաջարկություն արեց Բահամյան կղզիներում:

2018 թվականին լույս աշխարհ է եկել նրանց երկրորդ դուստրը՝ Վիվյեն Ջեյնը: Այդ տարվա հունիսին Հարին ու Քեյթն ամուսնացան:

Добавить комментарий