Covid-19. Մարականան դաշտային հիվանդանոցի կվերածվի - Champions.am
Ֆուտբոլ

Covid-19. Մարականան դաշտային հիվանդանոցի կվերածվի

Մարականա ստադիոն
198Views

Լեգենդար «Մարականա» ստադիոնը ժամանակավորապես կվերածվի դաշտային հիվանդանոցի, տեղեկացնում է Globo-ն:

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Ուիլսոն Վիտցելը հայտարարել է այդ որոշման մասին:

Նշվում է, որ դաշտային հիվանդանոցը պատրաստ կլինի երկու շաբաթների ընթացքում, քանի որ այդ օրերին սպասվում է հիվանդների քանակի զգալի ավելացում:

Բրազիլական «Սան Պաուլու» և «Սանտոս» ակումբները իրենց աջակցությունն են հայտնել հիվանդանոցի կառուցման գործում:

Հիշեցնենք, որ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 416.000 դեպք, որից 18.500-ը ՝ մահացել են:

Добавить комментарий