Չիտադելայի ֆուտբոլիստ. Մենք նման չենք Կրիշտիանու Ռոնալդուին -
Ֆուտբոլ

Չիտադելայի ֆուտբոլիստ. Մենք նման չենք Կրիշտիանու Ռոնալդուին

Կրիշտիանու Ռոնալդու
54Views

Իտալական Սերիա B-ն ներկայացնող «Չիտադելա» ակումբի ֆուտբոլիստ Ալբերտո Պալեարին խոսել է կորոնավիրուսից առաջացած ֆինանսական խնդիրների մասին, տեղեկացնում է CalcioMercato-n:

«Բավական բարդ իրավիճակ է: Եթե մեր աշխատավարձերը ուշացնեին մեկ ամսով, դա կարելի էր հասկանալ: Սակայն, պարզ չէ, թե երբ կստանանք մեր գումարները:

Իհարկե, Կրիշտիանու Ռոնալդուի նման ֆուտբոլիստը չի զգա աշխատավարձի բացակայությունը, բայց մենք սովորական ֆուտբոլիստներ ենք:

Գումարի բացակայությունը զգալիորեն ազդում է մեր ընտանիքների վրա»,- ասել է Պալեարին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով մի շարք ակումբներ ֆինանսական խնդիրներ ունեն:

Добавить комментарий