Կորոնավիրուսով վարակված մարզիկները (թարմացվում է) -
TopԱյլ մարզաձևեր

Կորոնավիրուսով վարակված մարզիկները (թարմացվում է)

346Views

Կորոնավիրուսը ամբողջ աշխարհին պահում է լարվածության մեջ: Գրեթե մոլորակի բոլոր երկրներում տարածվել է համաճարակը և այն էպիդեմիայից դարձել է պանդեմիա:

Այն իր շրջանակն է վերցրել նաև սպորտային աշխարհը և այսօրվա դրությամբ գրեթե փակ են մոլորակի բոլոր սպորտային միջոցառումները` բացառությամբ բելառուսական ֆուտբոլը:

Եվրոպայում կորոնավիրուսի էպիկենտրոնը համարվում է Իտալիան և ամենաառաջինը Իտալիայում փակվեց ֆուտբոլն ամբողջությամբ:

Champions-ը շարունակում է հանրությանը ներկայացնել կորոնավիրուսով վարակված մարզիկներին:

Մարտի 27

«Ֆեներբախչե» բասկետբոլային ակումբում կորոնավիրուսի 4 դեպք է գրանցվել: Վարակվել է մեկ բասկետբոլիստ և ակումբի 3 ներկայացուցիչ:

Վարակվել է նաև ուկրաինացի բասկետբոլիստ Վյաչեսլավ Բաբրովը, ով հանդես է գալիս իսպանական «Ֆուենլամբրադա» ակումբում:

Premier Boxing Champions-ի պրամաուտեր Տրեֆիս Կաուֆմանը նույնպես վարակվել է կորոնավիրուսով:

Մարտի 28

«Վալենսիան» պաշտոնապես ներկայացրել է կորոնավիրուսով վարակվածների թիվը և այն հասնում է 25-ի: Վարակվածների թվում են ֆուտբոլիստներ և ակումբի ներկայացուցիչներ:

«Վեսթ Հեմի» 8 ֆուտբոլիստներ վարակվել են չարաբաստիկ վիրուսով:

Covid 19-ով է վարակվել նաև Թուրքիայի բոլոր ժամանակների լավագույն դարպասապահ Ռուշտու Ռեչբերը:

«Նյու Յորք Նիքսի» սեփականատեր Ջեյմս Դոլանը ևս վարակվել է կորոնավիրուսով:

Добавить комментарий