Հարի Քեյնը չի բացառել, որ կհեռանա Տոտենհեմից -
Ֆուտբոլ

Հարի Քեյնը չի բացառել, որ կհեռանա Տոտենհեմից

Հարի Քեյն
226Views

Ագլիական «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը չի բացառել, որ հնարավոր է հեռանա լոնդոնյան թիմից:

«Ինձ հաճախ են հարցնում իմ ապագայի մասին: Ես սիրում եմ ակումբը, բայց զգում եմ, որ մենք որպես թիմ չենք առաջադիմում կամ չենք շարժվում ճիշտ ուղղությամբ, իսկ ես հավակնոտ ֆուտբոլիստ եմ»,-ասել է Քեյնը:

Հարի Քեյնը «Տոտենհեմի» սան է: Լոնդոնցիների հիմնական թիմում խաղում է 2009 թվականից:

Քեյնի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Добавить комментарий