Աթլետիկոն նոր պայմանագիր կառաջարկի Տոմաս Պարտիին - Champions.am
Ֆուտբոլ

Աթլետիկոն նոր պայմանագիր կառաջարկի Տոմաս Պարտիին

Տոմաս Պարտի
180Views

Մադրիդի «Աթլետիկոն» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել կիսապաշտպան Տոմաս Պարտիին։ Այս մասին գրում է Mail Online-ը։

Հաղորդվում է, որ Պարտիի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը։ Որոշ աղբյուրների տեղեկություններով՝ դա «Արսենալն» է։

«Աթլետիկոյում» ցանկանում են պահել գանացի ֆուտբոլիստին։ Առաջիկա օրերին Պարտին կարող է նոր պայմանագիր ստորագրել «ռոխիբլանկոսների» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Պարտին մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Добавить комментарий