Արսենալը Օբամեյանգին փոխարինող է գտել․ նա Ռեալից է -
Ֆուտբոլ

Արսենալը Օբամեյանգին փոխարինող է գտել․ նա Ռեալից է

Լուկա Յովիչ
110Views

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի նկատմամբ։ «Զինագործները» չեն բացառում, որ ամռանը Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է հեռանալ ու նրան փոխարինող են փնտրում։

Այսպես, The Mirror-ի տեղեկություններով՝ «Արսենալի» ուշադրությունը կանգ է առել Մադրիդի «Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչի վրա։ «Այնտրախտի» նախկին ֆուտբոլիստը 2019-ին Մադրիդ տեղափոխվելուց հետո չի գտնում իր տեղը թիմում։

Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում Յովիչը խախտել էր կարանտինը ու վերադարձել Սերբիա, ինչը առաջացրել էր մադրիդյան ակումբի ղեկավարների ու մարզչականա շտաբի զայրույթը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» պատրաստ է ամռանը վաճառել Յովիչին։

Добавить комментарий